Փետրվարի 6-ին ևս մեկ կարևոր քայլ արվեց բազմամյա նախագծի շրջանակում՝ #ԻսակովԱրշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ։ Սա երկար ճանապարհ է, բայց մենք ոգևորված ենք, որ այն սկսում է դառնալ իրականություն։
Պատկերացրեք Երևանը՝ ավելի քիչ խցանումներ , հարմարավետ երթևեկություն Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Այս ճանապարհը կթեթևացնի երթևեկությունը Իսակով պողոտա – Հաղթանակի կամուրջ – Արգիշտի փողոց – Գր. Լուսավորիչ փողոց – Արշակունյաց պողոտա երթուղում և կդառնա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։
#Մրցույթին մասնակցում են երկու հայտատու կազմակերպություններ։
Գնահատման գործընթացը մեկնարկել է։ Ամիսներ անց պարզ կլինի, թե որ ընկերությունը կիրականացնի այս նախագիծը: Դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ամեն քայլ մեզ մոտեցնում է ավելի ժամանակակից, հասանելի և հարմարավետ Երևանի։
«Արմենպրեսը» վկայակոչելով Տեղեկատվության ստուգման կենտրոնի համացանցային կայքը, Հայաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան փոխանցմամբ՝ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ x 2019 թվականի ամռանը Հայատան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-Նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։ ԱՄԷ […]
Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: x Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է […]