«Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ տղեն իրեն թույլ է տվել լրագրողների մոտ բարոյականության և սրիկայության մասին խոսել և իմ անունը տալ: Իր խոսքը պնդեցնելու համար մի հատ էլ հղում է անում տանջված ղարաբաղցի ժողովրդի վրա ու հետն էլ ասում, որ դե կարող է մարդիկ կան, ովքեր Հյուսիսայինում տուն ունեն))
Թե մեկը չկա հարցնի` նախ դու կամ քո հայրը ի՞նչ կապ ունեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի հետ, ոչ ընդեղ եք ընտրվել, ոչ` Հայաստանում: Կամ, որ այդքան սրտացավ ես, բա բիզնեսները, տները, Հյուսիսայինի տները խանութները, բջջային հեռախոսները կամ մեքենաների սալոնները ու ԲԱՆԲՈՆԵՐԿԱ հյուրանոցները ինչի՞ Ղարաբաղում չէին կառուցվում, բայց էս թեման շատ չեմ ուզում շարունակեմ. Այդ ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք», ինչքան ուզենան` կասեն, կասեն, կասեն ու էլի ասելիք կմնա: Էլ չեմ ասում` դու ուր, քաղաքականությունն ուր։ Դու ԱԺ-ում ես մի բանի համար. եկել եք նախկինում արածը քաղաքական անձրևանոցի տակ պատսպարելու նպատակով:
Ձեզ համար հայ մարդը ուր էլ լինի միևնույնն է: Բայց դու մոռացիր էս սաղ թեմաները և կենտրոնացի և մտածիր Մեղրին Ալիևին տալու շուրջ հորդ շարունակական բանակցությունների մասին, բանակցությունների` ուր ոչ միայն Հայաստանի Սյունիքի մի մասն էիք բանակցում Ադրբեջանին հանձնելու մասին, այլ նաև Ղարաբաղի մի մասը, սահմանադրությամբ ամրագրված մի մասը հանձնելու մասին: Ու էն մանկապարտեզի արդարացումները և կոկորդիլոսի արցունքները, թե, բա այնտեղ չկա չէ՞, որ Քոչարյանը ինչ է ասել անընդհատ կրկնի, բայց հիշի, որ դրա մասին կա ոչ միայն այս մեծ ռեպորտաժը, կա նաև Վազգեն Սարգսյանի Մեղրիում հայտնի ելույթը հոկտեմբերի 27 ից օրեր առաջ, հետո հիշի, որ կա տիկին Ռիմա Դեմիրճյանի հուշերը, և «Մեղրի տարհանման պլան» և շարունակաբար արդարացի, արդարացի կարմրի ու արդարացի, արդարացի ու կարմրի ու հետո էլի արդարացի:
Ասում են` Պիղատոսը, ով Հիսուսին ուղարկեց խաչին գամվելու, հետո դուրս եկավ մարդկանց մոտ և հրապարակային լվաց ձեռքերը, ասաց, որ նրա արյունը իր ձեռքերի վրա չէ, այլ հրեա ժողովրդի, ու հիմա նրա պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը ու անընդհատ արյուն է հոսում: Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե Հայաստանի, թե Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք:
«Ferents & Co» ընկերությունների խումբը Ռուսաստանի խոշորագույն արտադրողներից և մատակարարներից մեկն է, որը զբաղվում է օդային և երկաթուղային ուղևորափոխադրումների սպասարկման ապրանքներով, ինչպես նաև հյուրանոցների համար նախատեսված աքսեսուարներով։ x Մենք առաջարկում ենք լայն տեսականի՝ նախատեսված ուղևորափոխադրող ընկերությունների, հյուրանոցային ցանցերի և առցանց-ռիթեյլերի համար։ Մեր հաճախորդների թվում են հայտնի բրենդներ՝ Ռուսական երկաթուղիներ, Aeroflot, Air Astana, Radisson և Hilton։ […]
Եթե ազատությունն ունենար աշխարհագրական հասցե, այն միանշանակ կգտնվեր ինչ-որ տեղ Տյան Շանի ձյունածածկ գագաթների և Ղրղզստանի անծայրածիր, զմրուխտե ջայլոոների (բարձրալեռնային արոտավայրերի) միջև։ Այս կենտրոնականասիական երկիրը ելք չունի դեպի ծով, բայց պարադոքսալ կերպով տալիս է բացարձակ, օվկիանոսային ընդարձակության զգացում։ x Ինչո՞ւ է Ղրղզստանն այսօր դառնում համաշխարհային զբոսաշրջային քարտեզի ամենագրավիչ ու ոչ բանալի ուղղություններից մեկը։ Եկեք պարզենք։ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին ասել է, որ ակնկալում է Բելառուսի միջնորդությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու հարցում: Այս մասին հաղորդել է BelTA լրատվական գործակալությունը: x «Մենք ակնկալում ենք, որ Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր, որի միասին ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, և որպես մեր բարեկամ ու վստահելի գործընկեր, կարևոր դեր […]