Փետրվարի 6-ին ևս մեկ կարևոր քայլ արվեց բազմամյա նախագծի շրջանակում՝ #ԻսակովԱրշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ։ Սա երկար ճանապարհ է, բայց մենք ոգևորված ենք, որ այն սկսում է դառնալ իրականություն։
Պատկերացրեք Երևանը՝ ավելի քիչ խցանումներ , հարմարավետ երթևեկություն Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Այս ճանապարհը կթեթևացնի երթևեկությունը Իսակով պողոտա – Հաղթանակի կամուրջ – Արգիշտի փողոց – Գր. Լուսավորիչ փողոց – Արշակունյաց պողոտա երթուղում և կդառնա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։
#Մրցույթին մասնակցում են երկու հայտատու կազմակերպություններ։
Գնահատման գործընթացը մեկնարկել է։ Ամիսներ անց պարզ կլինի, թե որ ընկերությունը կիրականացնի այս նախագիծը: Դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ամեն քայլ մեզ մոտեցնում է ավելի ժամանակակից, հասանելի և հարմարավետ Երևանի։
Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն: x Այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, ինչից հետո վերջինս փախուստի է դիմել զորամասից: «Եթե […]
??Հարգելի՛ հայրենակիցներ?? x Տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը✈, պայմանավորված Լիտվայի?? կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Դեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի 20-ամյա մի բնակիչ, որը հունվարի 17-ին, […]