«Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ տղեն իրեն թույլ է տվել լրագրողների մոտ բարոյականության և սրիկայության մասին խոսել և իմ անունը տալ: Իր խոսքը պնդեցնելու համար մի հատ էլ հղում է անում տանջված ղարաբաղցի ժողովրդի վրա ու հետն էլ ասում, որ դե կարող է մարդիկ կան, ովքեր Հյուսիսայինում տուն ունեն))
Թե մեկը չկա հարցնի` նախ դու կամ քո հայրը ի՞նչ կապ ունեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի հետ, ոչ ընդեղ եք ընտրվել, ոչ` Հայաստանում: Կամ, որ այդքան սրտացավ ես, բա բիզնեսները, տները, Հյուսիսայինի տները խանութները, բջջային հեռախոսները կամ մեքենաների սալոնները ու ԲԱՆԲՈՆԵՐԿԱ հյուրանոցները ինչի՞ Ղարաբաղում չէին կառուցվում, բայց էս թեման շատ չեմ ուզում շարունակեմ. Այդ ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք», ինչքան ուզենան` կասեն, կասեն, կասեն ու էլի ասելիք կմնա: Էլ չեմ ասում` դու ուր, քաղաքականությունն ուր։ Դու ԱԺ-ում ես մի բանի համար. եկել եք նախկինում արածը քաղաքական անձրևանոցի տակ պատսպարելու նպատակով:
Ձեզ համար հայ մարդը ուր էլ լինի միևնույնն է: Բայց դու մոռացիր էս սաղ թեմաները և կենտրոնացի և մտածիր Մեղրին Ալիևին տալու շուրջ հորդ շարունակական բանակցությունների մասին, բանակցությունների` ուր ոչ միայն Հայաստանի Սյունիքի մի մասն էիք բանակցում Ադրբեջանին հանձնելու մասին, այլ նաև Ղարաբաղի մի մասը, սահմանադրությամբ ամրագրված մի մասը հանձնելու մասին: Ու էն մանկապարտեզի արդարացումները և կոկորդիլոսի արցունքները, թե, բա այնտեղ չկա չէ՞, որ Քոչարյանը ինչ է ասել անընդհատ կրկնի, բայց հիշի, որ դրա մասին կա ոչ միայն այս մեծ ռեպորտաժը, կա նաև Վազգեն Սարգսյանի Մեղրիում հայտնի ելույթը հոկտեմբերի 27 ից օրեր առաջ, հետո հիշի, որ կա տիկին Ռիմա Դեմիրճյանի հուշերը, և «Մեղրի տարհանման պլան» և շարունակաբար արդարացի, արդարացի կարմրի ու արդարացի, արդարացի ու կարմրի ու հետո էլի արդարացի:
Ասում են` Պիղատոսը, ով Հիսուսին ուղարկեց խաչին գամվելու, հետո դուրս եկավ մարդկանց մոտ և հրապարակային լվաց ձեռքերը, ասաց, որ նրա արյունը իր ձեռքերի վրա չէ, այլ հրեա ժողովրդի, ու հիմա նրա պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը ու անընդհատ արյուն է հոսում: Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե Հայաստանի, թե Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք:
2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: x Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով […]
Հարգելի քաղաքացիներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: x Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ […]
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում 20-ամյա Սուդեշ Ամմանի իրականացրած հարձակման պատասխանատվությունը: x «Իսլամական պետության» անունից սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարձակվողն այս խմբավորման «զինվորներից» է, և նրա գործողությունները կապված են Սիրիայում և Իրաքում ջիհադիստների դեմ պայքարող երկրների քաղաքացիների նկատմամբ հարձակումներ իրականացնելու՝ ԻՊ ղեկավարության վերջերս հնչեցրած կոչի հետ: Կիրակի օրը Լոնդոնում Սուդեշ Ամմանը […]