Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում փոխարինվում են 3 շարժասանդուղքները:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ մանրամասնելով, որ շարժասանդուղքներից մեկն արդեն շահագործման է հանձնվել, մյուս երկուսի աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի 30-ը:
Շարժասանդուղքների փոխարինման արժեքի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Գործարանային» կայարանի 3 շարժասանդուղքի փոխարինումը մոտ 220 միլիոն դրամ է արժեցել, իսկ «Սասունցի Դավիթ» կայարանինը՝ 115 մլն դրամ: