Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում:
Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։
Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։
Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ
Պերուի իշխանությունները հայտնել են, որ ռազմածովային ուժերի և ափամերձ պաշտպանության ծառայության անցած շաբաթ իրականացրած գործողության արդյունքում հայտնաբերվել ու կալանվել է թմրանյութ տեղափոխող սուզանավ: x Սուզանավում 2 տոննա կոկաին կար: 4 մարդ է ձերբակալվել՝ Կոլումբիայի 2 քաղաքացի, 1 մեքսիկացի ու 1 էկվադորցի: Նարկոմաֆիան սկսկել է ավելի ակտիվորեն օգտագործել սուզանավերը թմրանյութեր տեղափոխելու համար: Նրանք վարձատրում են նավաշինական […]
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում 20-ամյա Սուդեշ Ամմանի իրականացրած հարձակման պատասխանատվությունը: x «Իսլամական պետության» անունից սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարձակվողն այս խմբավորման «զինվորներից» է, և նրա գործողությունները կապված են Սիրիայում և Իրաքում ջիհադիստների դեմ պայքարող երկրների քաղաքացիների նկատմամբ հարձակումներ իրականացնելու՝ ԻՊ ղեկավարության վերջերս հնչեցրած կոչի հետ: Կիրակի օրը Լոնդոնում Սուդեշ Ամմանը […]
Հայաստան ներմուծում իրականացնող տնտեսավարողները մաքսազերծման փուլում երբեմն դիմում են հնարքների՝ թաքցնում ձեռքբերված ապրանքի իրական արժեքը, ներկայացնում ապրանքի սխալ նկարագիր՝ նվազ մաքսատուրք, հետագայում նաև պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս խախտումները, սակայն, բացահայտվում են հետբացթողումային փուլում, 2019-ի արդյունքներով բացահայտվել է 304 մլն դրամի խախտում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ […]