Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին Մակրոնը հայտնել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: x Նրա խոսքով՝ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումը լավ բան է, քանի որ երկու նախագահին […]
Մայիսի 7-ին, ժամը 07:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնտեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են տնակի միջնապատի փայտյա կառուցատարրերը (մոտ 0.5 քմ):
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից անմիջապես հետո ծրագրում է վերացնել երկրի քաղաքացիության տրամադրման մասին պատկերացումը ծննդյան իրավունքով։ x «Մենք պետք է դադարեցնենք դա: Միգուցե ստիպված լինենք նորից դիմել ժողովրդին, բայց մենք պետք է դադարեցնենք դա։ Մենք միակ երկիրն ենք, որ այդպես է անում։ Եթե ինչ—որ մեկը մեկ ոտքը դնում է մեր հողի վրա, ասում ենք. «Շնորհավորում եմ, դուք այժմ ԱՄՆ քաղաքացի եք»: Մենք կդադարեցնենք դա, քանի որ դա հիմարություն է»,- ասել է նորընտիր նախագահը NBC-ին տված հարցազրույցում: Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին նորմը սահմանվել է 1868 թվականի Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ։ Այն փոխելու համար անհրաժեշտ է ստանալ նահանգների երեք քառորդի համաձայնությունը։