x Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի գլխատներից մեկի վերականգնման աշխատանքներին նախորդած մաքրման ձեռնարկի արդյունքում, որն իրականացվում է «Դար» հիմնադրամի պատվիրատվությամբ, ի հայտ են եկել ճարտարապետահնագիտական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք փաստում են տվյալ շինության, ինչպես նաեւ բնակավայրի գործելու շատ ավելի վաղ ժամկետների մասին: Մաքրման աշխատանքների համաղեկավար, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, վերականգնող ճարտարապետ Դավիթ […]
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը՝ հայտնում է Ermenihaber-ը։ x Նա հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները ընտրական օրենքներում կնախաձեռնեն փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։ «Էրդողանն իր իշխանությունը շարունակական դարձնելու համար սկսել է ընտրական օրենքների հետ խաղալ։ Սակայն ճշմարտությունն […]