Նրանք, ովքեր մեղադրում են ԱՄՆ-ին ու Իսրայելին միջազգային իրավունքի խախտմամբ Իրանի իսլամական վարչակարգի ղեկավարին վերացնելու համար, պետք է պատասխանեն այն հարցին, թե Խամենեին միջազգային կամ ներպետական այդ ո՞ր իրավունքով էր տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարների գնդակահարելու եւ սպանելու հրահանգ տալիս, իրանական Մարտի 1 կազմակերպում:
Այո, միջազգայկն իրավունքը խախտվել է, եւ դա, ցավոք, նոր երևույթ չէ, եւ այն պետք է վերականգնվի, բայց դրա առաջին եւ գլխավոր քայլը պետք է լինի սեփական եւ հարեւան ժողովուրդների գլխին պատուհաս դարձած կրոնական եւ աշխարհիկ դիկտատուրական վարչակարգերի կազմաքանդումը:
Ի դեպ, եթե Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Իրանի հետ շուտափույթ գործարքով, ապա հենց Նեթանյահուն է, ով հետաքրքրված է Իրանում ամբողջական իշխանափոխությամբ եւ ժողովրդավարական կարգերի հաստատմամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: x Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]
Դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ): Հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: x Երևանում այսօր և դեկտեմբերի 2-ին սպասվում […]