Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից: x «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել:
Դեռ 2020 թվականի սեպտեմբերին մենք գրել էինք, որ ոստիկանությունը Նոր ձեւավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ մեքենաներ ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որը հաղթել է ոչ թե ՀՀ-ում Toyota-ի պաշտոնական ներկայացուցիչ «Տոյոտա Երեւան» ընկերությունը՝ «ավանդույթի ուժով», այլ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն, որը Հայաստանում չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է։ Եթե «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ն կապվում է նախկին նախագահ […]
Սիրելի հայրենակիցներ, x Այսօր, ինչպես և տասնամյակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանյան կայսրության իշխանությունների հանցավոր քաղաքականության զոհը։ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Տեղի […]