Պարզվում է` գույներն ազգություն ունեն, պարզվում է` գույնը միայն մեկ ազգինն է, պարզվում է` պետք է ատել այլ ազգություններ հիշեցնող գույները, պարզվում է` էլ խոսելու բան չկա` մնացել է գույները բաժանենք: Մի երկու պրիմիտիվ խաբեբա էլ, հայրենասիրության արցունքն աչքերին, սրտաճմլիկ տխմարություններ են գրել Անկախության տոնի կապակցությամբ ու իրենց «հեղինակավոր» կարծիքը ներկայացրել: Լա՛վ է, լա՛վ է. դա է ձեր դիսկուրսի մակարդակը: Որ տենց բան եմ տեսնում` ուղղակի բլոկում եմ նմաններին, նաև այդ հիմարությունները հավանածներին, եթե նրանք իմ ընկերների ցանկում են: Այս քաղաքական «դալտոնիզմը» ձեր դատարկության և քաղաքական դիակ լինելու հերթական ախտանիշն է:
Հա՛, մի բան էլ տեսա երեկ. մի չընտրված, արյունոտ թալանչի, անգրագետ, ստախոս նախագահի կայք տեսանյութ էր դրել, որտեղ մինչև համերգի սկիզբը ՀՀ օրինական ընտրված նախագահն ինչ-որ բերանի շարժում էր անում, ինչը բոլորս էլ անում ենք. լինում է` բերան է չորանում, լինում է` ատամ է ցավում, ու, թե բա «No comment»: Արի ու մի ասա` դուք գոնե բերանի շարժումներից մի խոսացեք, դուք փող եք ստանում բերանը ծուռ, ուսերով թպրտացող մի անդուր մեկից, ով ինչից խոսի` դուք նման թեմաները շրջանցեք: Էլ չեմ ասում` շուտով փող չի լինելու մարիոնետային ԶԼՄ-ներ պահելու, այդ ժամանակ «Finita la commedia, ոչ թե` no comment»:
Նաև պարզվում է, որ Անկախության օրվա համերգի արտիստների հատվածը նույնպես մրմուռ է առաջացրել: Պարզվում է` հերիք չէ վճարել են մարդկանց ու եկել երգել են, մի հատ էլ Թաթան Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ողջունել է: Բա ո՞ւմ ողջուներ` Սերժի՞ն, Սաշիկի՞ն, Նեմեցի՞ն,
թե՞ Ռոբին, կարող է պետք էր Խաչատրյան Գագոյի՞ն կամ Նիժնի Տապրի բնակչությանը: Չե՞ք նկատել, որ մնացել եք ձեր մի ավտոբուս լուզեռներով, չե՞ք նկատել, որ ամեն ընտրություններից հետո, որ հաղթանակ եք խոստանում, փող ծախսում ու գնում հագնում պատին, հաջորդ օրը ցուցակի կեսը թռնում է ձեր վրայից, իսկ մյուս ընտրություններում հարցն արդեն պառլամենտ անցնել-չանցնելու մեջ է: Շուտով ձեր տնեցիք էլ ձեզ չեն ընտրելու, մի՛ մրմռացեք, որ կյանքը շարունակվում է։ Մեր արտիստներից էլ քիչ կախվեք, նրանք սեր են տալիս մեր ժողովրդին, ժպիտ, դուք` ատելություն ու ողբ, նրանց մարդիկ սիրում են ու սիրելու են անկախ ամեն իշխանությունից, նրանց ծափահարում են, ձեզ սկի փողով ձայն չեն տալիս, իսկ Թաթայի կեպկան հաճախ ավելի սիրված է, քան ձեր առաջին համարները:
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է: Հարկ […]
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: x Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի […]
Սա աղետ է․ հոգևորականներին ստիպել են մասնակցել ընդդիմության ցույցերին Կտրիճի հրահանգով։ Տեր Արամը բացահայտել է այն, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էինք՝ Կտրիճն իր խմբակով զբաղված է քաղաքականությամբ՝ մոռանալով իր բուն առաքելությունը։ Վստահ եմ, Տեր Արամը միակը չէ, ում հարկադրաբար ներքաշել են քաղաքական պրոցեսների մեջ, բազմաթիվ հոգևորականներ են զոհ դարձել Կտրիճի քաղաքական ամբիցիաներին։ Կտրիճ Ներսիսյանը […]