Պարզվում է` գույներն ազգություն ունեն, պարզվում է` գույնը միայն մեկ ազգինն է, պարզվում է` պետք է ատել այլ ազգություններ հիշեցնող գույները, պարզվում է` էլ խոսելու բան չկա` մնացել է գույները բաժանենք: Մի երկու պրիմիտիվ խաբեբա էլ, հայրենասիրության արցունքն աչքերին, սրտաճմլիկ տխմարություններ են գրել Անկախության տոնի կապակցությամբ ու իրենց «հեղինակավոր» կարծիքը ներկայացրել: Լա՛վ է, լա՛վ է. դա է ձեր դիսկուրսի մակարդակը: Որ տենց բան եմ տեսնում` ուղղակի բլոկում եմ նմաններին, նաև այդ հիմարությունները հավանածներին, եթե նրանք իմ ընկերների ցանկում են: Այս քաղաքական «դալտոնիզմը» ձեր դատարկության և քաղաքական դիակ լինելու հերթական ախտանիշն է:
Հա՛, մի բան էլ տեսա երեկ. մի չընտրված, արյունոտ թալանչի, անգրագետ, ստախոս նախագահի կայք տեսանյութ էր դրել, որտեղ մինչև համերգի սկիզբը ՀՀ օրինական ընտրված նախագահն ինչ-որ բերանի շարժում էր անում, ինչը բոլորս էլ անում ենք. լինում է` բերան է չորանում, լինում է` ատամ է ցավում, ու, թե բա «No comment»: Արի ու մի ասա` դուք գոնե բերանի շարժումներից մի խոսացեք, դուք փող եք ստանում բերանը ծուռ, ուսերով թպրտացող մի անդուր մեկից, ով ինչից խոսի` դուք նման թեմաները շրջանցեք: Էլ չեմ ասում` շուտով փող չի լինելու մարիոնետային ԶԼՄ-ներ պահելու, այդ ժամանակ «Finita la commedia, ոչ թե` no comment»:
Նաև պարզվում է, որ Անկախության օրվա համերգի արտիստների հատվածը նույնպես մրմուռ է առաջացրել: Պարզվում է` հերիք չէ վճարել են մարդկանց ու եկել երգել են, մի հատ էլ Թաթան Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ողջունել է: Բա ո՞ւմ ողջուներ` Սերժի՞ն, Սաշիկի՞ն, Նեմեցի՞ն,
թե՞ Ռոբին, կարող է պետք էր Խաչատրյան Գագոյի՞ն կամ Նիժնի Տապրի բնակչությանը: Չե՞ք նկատել, որ մնացել եք ձեր մի ավտոբուս լուզեռներով, չե՞ք նկատել, որ ամեն ընտրություններից հետո, որ հաղթանակ եք խոստանում, փող ծախսում ու գնում հագնում պատին, հաջորդ օրը ցուցակի կեսը թռնում է ձեր վրայից, իսկ մյուս ընտրություններում հարցն արդեն պառլամենտ անցնել-չանցնելու մեջ է: Շուտով ձեր տնեցիք էլ ձեզ չեն ընտրելու, մի՛ մրմռացեք, որ կյանքը շարունակվում է։ Մեր արտիստներից էլ քիչ կախվեք, նրանք սեր են տալիս մեր ժողովրդին, ժպիտ, դուք` ատելություն ու ողբ, նրանց մարդիկ սիրում են ու սիրելու են անկախ ամեն իշխանությունից, նրանց ծափահարում են, ձեզ սկի փողով ձայն չեն տալիս, իսկ Թաթայի կեպկան հաճախ ավելի սիրված է, քան ձեր առաջին համարները:
Կառավարությունը որոշում է կայացրել, որ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միջգերատեսչական մասնագիտացված խմբի միջոցով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերը, նախաորակավորված […]
Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով: Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, դեկտեմբերի 26-ի դրությամբ տարեսկզբից գրանցվել է 4715 ՃՏՊ, որոնց հետեւանքով զոհվել է 335 մարդ եւ վիրավորվել 6678 մարդ: x Այդպիսով, մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով, կա զոհերի եւ վիրավորների թվի աճ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ 2018 թվականի սկզբից ի վեր […]
Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) դադարեցրել է նկարիչ Մարտիրոս Սարյանի՝ ՀԱՊ-ին պատկանող արվեստի գործերի վերատպությամբ հուշանվերների ցուցադրությունն ու վաճառքը: Պատկերասրահը հայտարարել էր, որ դա Սարյանի ընտանիքի պահանջն է: x ՀԱՊ-ը երկար տարիներ զբաղվել է անվանի նկարիչների աշխատանքների վերատպությամբ եւ հուշանվերային արտադրանքի իրացմամբ: Սակայն Սարյանի ժառանգները, այդ թվում եւ նկարչի թոռնուհի, «Մարտիրոս Սարյան» տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, պահանջում […]