Այս տարվա պետական բյուջեով նախատեսել ենք ռեկորդային կապիտալ ծախսեր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի, բայց վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու ենք 100 տոկոս կատարողականից: Դրա համար եռամսյակը մեկ մենք վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերը ոնց են արված: Ենթադրենք նախատեսում ենք, որ 12 ամսվա ընթացում տվյալ կապիտալ շինարարության համար պետք է 12 մլրդ դրամ ծախսվի, երբ առաջին եռամսյակի կտրվածքով տեսնում ենք, որ 500 մլն դրամ է ծախսվել, կարողանում ենք տեմպը հաշվարկել: Այսինքն առաջին եռամսյակում մոտ 2,5 մլրդ դրամի ծախս չի արվել: Մենք այդ ծախսերը վերաբաշխում ենք բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա: Նպատակն այն է, որ մեր գումարը ծախսենք առավել արդյունավետ»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ ամեն անգամ ինքն այդ խնդիրը դնում է, որ մայիսի մեկի դրությամբ իմանալու են ինչ են ծախսել առաջին եռամսյակում, ինչը չեն ծախսել. «Եվ եթե պարզվի, որ հարյուր տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,- ընդգծեց Փաշինյանը:
Related Articles
Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում […]
Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացի մինչև 6 տարեկան երեխաների ու ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։ x Հիշեցնենք, որ մինչ այժմ հանրային բաց տարածքներում պարտադիր էր միայն դիմակի առկայությունը։
Արցախի Գլխավոր դատախազությունը՝ Մովսես Հակոբյանի առանձնատան մասին
29.03.2021թ. ԱՀ դատախազություն դիմում էր ներկայացվել ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի` Ստեփանակերտ քաղաքում տեղակայված առանձնատունը ԱՀ կառավարության որոշմամբ սեփականատիրոջից գնելու և նվիրատվության կարգով վերջինիս նվիրաբերելու` լայն տարածում ստացած տեղեկության վերաբերյալ` միջնորդելով պարզել հիշյալ տեղեկության` իրականության համապատասխանությունն ու հիշատակվող գործարքների իրավաչափությունը: x Պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական լիազորության շրջանակում դատախազության կողմից իրականացված ստուգման արդյունքներով […]