Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետները»։ Վերջիններիս աշխատանքը տեղում ղեկավարել է Միքայել Այվազյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդն ու նրա ուղևորը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանի «1+2» ռազմաբժշկական ինստիտուտում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլ մեքենաներից մեկը հայտնվել էր կիսակառույց շինությունում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Related Articles
Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ-ում նիստ է տեղի ունեցել
Սահմանադրական դատարանում վեց անդամների և նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննարկվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։ x Նիստին մասնակցում էր նաև Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ում հարցեր ուղղեցին ՍԴ նախագահը և անդամները։ […]
Դրամի և թանկարժեք մետաղների արտարժույթը 06.12.2019
x USD1478.03 GBP1627.41 EUR1530.47 RUB17.5 Արծաթ259.28 Ոսկի22,683.9 Պլատին13,663.06 cba.am
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից. Armtimes .com
x «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնացել է երկրից: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանեցյանն առաջիններից էր, որը իր աջակցություններ էր հայտել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնողներին, հայտարարել է. «Եկեք հասկանանք, […]