SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին դանակահարութուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովսեփյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ դանակահարվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ՝ անհայտ անձի կողմից: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում Արման Ի.-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողնեը՝ հետաքննիչ Ղանդիլյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արման Ի.-ի հայտնած տեղեկությունը դանակահարության դեպքի վայրի մասին, իրականությանը չի համապատասխանում, այնուհետև Մաշտոցի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Ծովակալ Իսակավի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, ով ըստ տեղեկությունների՝ աշխատում է «Ալկոգել» արտադրամասում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մալաթիայի ոստիկանների կողմից անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Օ.-ն ինքնակամ ներկայացել է Մալաթիայի ոստիկանության բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Related Articles
Բունդեսթագի անդամը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները
Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ԵՄ առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի նախօրեին, կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր, գրում է Tass-ը` հղում անելով DPA գործակալությանը։ x «Պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործեն Թուրքիայի հետ [ԵՄ] անդամակցության անարդյունք բանակցությունները դադարեցնելու համար և փոխարենը նոր հարաբերությունների հիմք […]
Այսուհետ զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցումը կտրվի զորամասի հրամանատարի հրամանով. Կարգը հեշտացվում է
Կառավաչությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել պայմանագրային զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը եւ չափերը սահմանելու մասին որոշման մեջ, որով հեշտացվում է գործընթացը: x Մասնավորապես, սահմանվել է, որ շահառուին բնակտարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով: Այս որոշմամբ կրճատվում է փոխհատուցում ստանալու համար […]
Էջմիածնում 33-ամյա տղամարդը հորը ծեծել է, ապա՝ նռնակ պայթեցրել․ կա 2 զոհ
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել են: x Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել […]