SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Վահրամ Պ.-ի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահրամ Պ.-ի բնակության վայրի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նա այս տարվա մայիսից մինչև սեպտեմբեր ամիսների տարբեր օրերին իրենց տանը ինտերնետային չաթերի միջոցով ծանոթանում է հայ և ռուս ազգի տարբեր տարիքի աղջիկների հետ, որից հետո պարբերաբար կատարվող տեսազանգերի միջոցով նրանց է ցուցադրում իր սեռական օրգանները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ ամենին ականատես է լինում նրա կինը` 39-ամյա Անուշ Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անուշ Ա.-ն հրավիրվել է իր բնակության վայրի ոստիկանություն` կատարվածի մասին բացատրություն տալու: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Related Articles
«Կորեայի ձորի»-ի կամուրջը հիմնանորոգվում է
Գոյություն ունեցողը կամուրջը հիմա 4մ է, երթևեկելի մասը դառնալու է 8մ, լինելու են նաև երկկողմանի մայթեր։ Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի […]
Ադրբեջանի դեմ Հաագայի դատարանում հաղթանակը կօգնի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելուն
x Ադրբեջանի դեմ Հաագայի դատարանում հաղթանակը կօգնի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելուն
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց այսօր կեսօրին: x Դատավորը նաև հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին՝ հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13-ին: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երկու օր առաջ՝ նոյեմբերի 5-ին: Մեղադրող և տուժող կողմերը առարկել էին միջնորդության դեմ: Ռոբերտ […]