«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել եւ ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին եւ ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։ Այդ նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամիսների ընդմիջումից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել եւ կքննարկվի այսօր մեկնարկելիք խորհրդարանի քառօրյա նիստերին։ Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է նշված գործերի քննությունը ոչ թե սովորական դատարաններով քննել, այլ՝ հակակոռուպցիոն։ Պատերազմից երկու օր առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 25-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունը, եւ ամիսներ շարունակ այն օրակարգ չէր բերվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Related Articles
ՔԿ-ում հանդիպել են տնտեսվարողների հետ. քննարկել են «Դալմա» եւ Երեւան» մոլերից կատարված գողությունների հարցը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հանդիպել է «Դալմա Ինվետ» եւ «Երեւան մոլ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ նշված ընկերություններին պատկանող «Երեւան» եւ «Դալմա» մոլ առեւտրի կենտրոններում գործող մի շարք տնտեսվարող եւ անվտանգությունն ապահովող ընկերությունների ներկայացուցիչների հետ: x ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, […]
Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ. Ավինյան
Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ: x Տիգրան Ավինյան
Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով
Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով: Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, դեկտեմբերի 26-ի դրությամբ տարեսկզբից գրանցվել է 4715 ՃՏՊ, որոնց հետեւանքով զոհվել է 335 մարդ եւ վիրավորվել 6678 մարդ: x Այդպիսով, մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով, կա զոհերի եւ վիրավորների թվի աճ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ 2018 թվականի սկզբից ի վեր […]