Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ «հերթական անբարոյականության դրսևորում» որակելով իր տան մոտ պաստառ կախելու փաստը:
«Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է, և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էդ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք:
Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի:
Չալարեմ՝ մի օր ձեր մասին գիրք եմ գրելու՝ «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»:
Խաղաղություն բոլորին:
Հայաստանը ապագա ունի»,- գրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի տան մերձակայքում սև ժապավեն էր հայտնվել՝ վրան գրված՝ «Ալեն 41»:
2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից Վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և […]
Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ x Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող […]
Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: x Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը որէև երրորդ երկրի կողմից նման վերաբերմունք թույլ չէր տա Մոսկվայի […]