SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաև կենսաթոշակի բանկային քարտը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանի, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ: shamshyan.com
Related Articles
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ինչպես տեղեկացրին ՀԲ Երևանի գրասենյակից, ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով […]
Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ լուր կունենանք. քաղաքապետ
Այս պահին մոտ 35 ավտոբուս է երթեւեկում 3 նոր գծերում: Ոլորտի պատասխանատուները խոսք են տվել մինչեւ մայիսի 5-ը 4-րդ նոր գիծը գործարկվի, ու այսպես շարունակական է լինելու: x Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նոր «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր ծավալի ավտոբուսների շահագործմանը: «Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ […]
10 ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐԸ. ՍՈՎՈՐԵՔ ՀԱՄԵՂ ՊԱՏՐԱՍՏԵԼ
5 1987 Rosanna Pansino Բաժանորդների թիվը՝ 8 միլիոն x Դիտումների թիվը՝ 1 միլիարդ Ռոզանա Պանսինոն դերասան և Յութուբի իսկական աստղ է։ Աղջիկն իր վիդեոբլոգում պատմում է, որ համեղ ուտելիքի և դրա պատրաստման հանդեպ սերը նրան տատիկն է սովորեցրել։ Ռոզաննայի ալիքում հանրահայտ հյուրեր կան, տորթերի և թխվածքների յուրահատուկ բաղադրատոմսեր են ներկայացված։ Gordon Ramsay Բաժանորդների թիվը՝ 3 միլիոն […]