SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է հունիսի 8-ին Երևանի Քաջազնունի 16/1 հասցեից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի սաներ՝ Երևանի բնակիչներ, 4-ամյա Աստղիկ Գ-ն, 5-ամյա Ինա Պ-ն, 6-ամյա Արեն Գ-ն, 3-ամյա Աշոտ Ս-ն, 3-ամյա Դավիթ Ս-ն, 2-ամյա Արիանա Ք-ն, 4-ամյա Արման Փ-ն, 3-ամյա Դավիթ Յ-ն, 4-ամյա Կատրին Մ-ն, 4-ամյա Հասմիկ Ս-ն, 4-ամյա Մարիա Գ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նախաճաշի ժամանակ սնվել են «Բիո կաթ» ընկերության կողմից արտադրված թթվասեր ու կաթնաշոռ։ Մանկապարտեզում ստուգվել են նաև սանիտարահիգիենիկ պայմանները, ամենը եղել է չափանիշներին համապատասխան, պահպանված է եղել անգամ համավարակի հետ կապված կանոնները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Related Articles
Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի.
Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի […]
Չինական տիեզերական զոնդը վերադաձել է հազվագյուտ լուսնի քարերով
Չինական լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի չուսումնասիրված հակռակ կողմի առաջին նմուշներով: Chang’e 6-ը երեքշաբթի օրը վայրէջք կատարեց Ներքին Մոնղոլիայի անապատում մոտ երկամսյա առաքելությունից հետո, որը հղի էր ռիսկերով, հաղորդում են պետական լրատվամիջոցները: Գիտնականները ոգևորված են Chang’e 6-ով, քանի որ նմուշները կարող են պատասխանել հիմնական հարցերին, թե ինչպես են ձևավորվում մոլորակները: Չինաստանը միակ երկիրն է, […]