Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Երասխ–Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Արա Անդյանի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Գևորգ Մելոյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբաւր տուժածներ չկան: Օպերատիվորեն […]
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանն ու նույն բաժանմունքի բժշկուհիներից մեկը: x Նրանք կասկածվում են հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության և կաշառք ստանալու համար: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ չհաղորդելով այլ մանրամասներ: Սամսոն Մատինյան armtimes.com
Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։10—ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր ծառերին բախվելով՝ հայտնվել ոլորանի 4-րդ […]