ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին՝ շարունակո՞ւմ է, արդյոք, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մարդասպան համարել։ Բայդենն անմիջապես սկսել է բառեր փնտրել, մի քանի անգամ ընդհատել է միտքն ու նորից է սկսել նախադասությունը․ «Նրանք իրականում, ես․․․ Դե՝ լսեք, նկատի ունեմ, որ նա պարզ հասկացնել է տվել, որ․․․»։ «Կարծում եմ, որ նա նախկինում, ըստ էության, խոստովանել է, որ որոշակի բաներ է ունեցել, որոնք նա կարող էր անել կամ արել է։ Սակայն լսեք, երբ ինձ այդ հարցը տվել են եթերում, ես անկեղծ եմ պատասխանել»,- միտք այսպես է ավարտել Բայդենը։ Սրա հետ մեկտեղ, նա նշել է, որ այս իրավիճակը մեծ նշանակություն չունի հունիսի 16-ին Շվեյցարիայում Պուտինի հետ հանդիպման տեսանկյունից։ Տաթև Ֆռանգյան
Related Articles
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ժամանելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական Բարձագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: x ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 […]
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին
Փետրվարի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին ԵՆԲ ֆինանսական գործարքների կառավարման պատասխանատու Ալեսանդրո Կանուտոն, ԵՆԲ տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ Իշտվան Հեյնցինգերը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ Անդրիյ Մակսիմովիչը, Կարինե Լալաֆարյանը և առցանց կապով՝ Ալյոնա Չետինը։ […]
Հետաքրքիր ինֆորմացիա
Այս զարմանալի երևույթը նկատվում է Պակիստանում: Ոչ, այս ծառերն ընդհանրապես հիվանդ չեն, պարզապես նրանց վրա բնակություն հաստատած շատ սարդեր կան: Ջրի մակարդակի բարձրացման պատճառով սարդերը ստիպված էին ավելի բարձր շարժվել, որպեսզի չմահանան: Եվ հետո նրանք ընտրեցին ծառերը և նրանց դարձրեցին իրենց տունը: Սարդերը սկսեցին հյուսել ճարմանդները, և շուտով ծառերը դարձան մեծ, սարդերի տուն: Ակնհայտ է, […]