Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:
ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով:
Վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները հնարապետությունում և մայրաքաղաքում հայտնաբերել են այնքան զենք-զինամթերք, որով կարելի է մի քանի գունդ զինել:Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ վերջին օրերին շարունակում են ակտիվ պայքարը ցանկացած տեսակի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման […]
ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկեցինք Ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես նշվեց վերոնշյալ ոլորտներում համատեղ բարդ տեխնիկական լուծումներ ստեղծելու փորձառությունը: Որպես օրինակ նշվեցին ինքնավար մեքենաների ADAS համակարգի թեստավորման համալիրը, որը նախագծվել է Հայաստանում՝ Ռուսաստանի Դաշնության պետական գիտական կենտրոնի «Կենտրոնական հետազոտական ավտոմոբիլային և ավտոմոտորային ինստիտուտ» դաշնային պետական միավորված ձեռնարկության […]
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. x «Ադրբեջանը ակտիվորեն Քարվաճառում մոբիլ զորամասեր է կառուցում, միևնույն ժամանակ կրկին ակտիվորեն անցկացնում է զորավարժություններ ։ Որքան էլ մենք մեզ հույս տանք, որ Բաքվի բռնապետ, ռազմական հանցագործ Ալիևը պատրաստվում է խաղաղության, փաստերն այլ բան են ասում և հուշում։ Բաքվի բռանպետ ռազմական հանցագործ Ալիևը և խելապակաս Էրդողանը […]