Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը. «Դատարանը երկրորդ անգամ գտնվեց իր բարձունքի վրա»,- Շահվերդյանի որոշումն այսպես մեկնաբանեց պաշտպանը։ Արսեն Ղազարյանին կալանավորելու հարցը երկրորդ անգամ է քննվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Առաջին անգամ նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է, որը հետագայում բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչը բեկանել էր որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։ Հիշեցնենք՝ Խծաբերդի ու Հին Թաղերի մասով հարուցված քրեական գործի շրջանակում փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ հրաման չկատարելը, մարտական դիրքերը թողնելը, զենք գործադրելուց հրաժարվելը և այլն: Առաջադրված մեղադրանքը փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի ընդունում։ Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պաշտպանական կողմը պնդում էր՝ փոխգնդապետին մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունները պարզապես փորձում են Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը կորցնելու մեղքը բարդել նրա վրա։ «Պատերազմից հետո՝ դեկտեմբերին Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղերի ու Խծաբերդի հատված և տեղաբաշխվել՝ ըստ վերադասի հրամանի։ Տեղաբաշխումից հետո Արսեն Ղազարյանը մի խմբի հետ գտնվել է այդ գյուղերի հատվածներում, իսկ այդ 62 անձը՝ ավելի բարձր դիրքերում, սակայն նրանց միջև կապը կտրվել է, քանի որ Արսեն Ղազարյանին տրված կապի միջոցները չեն գործել՝ եղել են կարճալիք։ Խծաբերդի ու Հին Թաղերի վրա հարձակումը եղել է դեկտեմբերի 13-ին։ Եվ այստեղ ունենք կարևոր հանգամանք, որին ուշադրություն չի դարձվում․ պատահականորեն դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները բջջային կապն անջատում են, այսինքն՝ դեպքի օրը բջջային կապ չի եղել։ Հիմա հարց՝ Արսեն Ղազարյանն ունի՞ այն հնարավորությունները, որ օպերատորներին ստիպի անջատել կապը։ Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը»,- նշել էր փաստաբանը։ Ռոզա Վարդանյան
Related Articles
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցին: x Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։ Պատասխան․ Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով […]
Հայաստանն ի վիճակի է փուլային տարբերակով վերահսկել հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը. Աբազյան
Հայաստանն ի վիճակի է փուլային տարբերակով վերահսկել հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը, բայց դեռ նման որոշում չկա: x ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են։ x «Կողմերը եզրահանգման են եկել։ Ինչքանով ինձ հայտնի է, ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիները վերադառնալու են իրենց դիրքեր»,-նշեց Վահե Հակոբյանը՝ ընգծելով, որ որոշման հետ կապված, սակայն, վերապահումներ կան։ Թե ինչ վերապահումների մասին է խոսքը, նախկին մարզպետը […]