ՀՀ կառավարությունը նախագծում է նոր միջոցառում Արցախի տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Աջակցությունը տրամադրվելու է ամսական պարբերականությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար: Միջոցառման պայմանների՝ աջակցության չափի, շահառուների շրջանակների և այլ մանրամասների մասին կներկայացվի առաջիկա օրերին:
Related Articles
Դատախազությունը հաստատել է Սերժ Սարգսյանին և մյուսներին առնչվող գործն ու այն ուղարկել դատարան
Դատախազությունը հաստատել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն այսօր ուղարկել դատարան։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Արևիկ Խաչատրյանը։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից […]
Թուրքիայում կուսակցություն է ստեղծվում՝ ընդդեմ պատվաստումների
Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր «PCR» թեստերի դեմ։ x Օզհանն ընդգծել է, որ կուսակցությունը որևէ աշխատանք չի իրականացնելու քաղաքական հաշվարկով և միայն գործելու է […]
Նոր Նորքում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել
Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Կոթողի տեղադրման նախաձեռնությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանինն է: Բացման արարողությանը ներկա են գտնվել պատերզմում զոհված հերոսների ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: «Պատերազմի ավարտից հետո որոշեցի, որ պետք է հուշարձան-խաչքար տեղադրեմ: Մենք մշտական […]