Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և շատ թեժ տարածաշրջանային մարտահրավերների լուծման հարցում համագործակցության թեմաների վրա, որոնք կանգնած են մեր երկրների առջև»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում շատ լավ հայտնի է Ռուսաստանին, ինչի հետ Մոսկվան կտրականապես համաձայն չէ։ «Մենք այդ դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չենք և կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ»,- հավելել է Պեսկովը։
Related Articles
Ռուսաստանը մշակել է ևս 3 հակակորոնավիրուսային դեղամիջոց.
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մասնագետները մշակել են երեք դեղամիջոց, որոնք հնարավոր է օգտագործվեն նոր կորոնավիրուսով առաջացած COVID-19 հիվանդության բուժման համար, РИА-Новости-ին հայտնել է ակադեմիկոս, ակադեմիայի փոխնախագահ և կենսաբժշկական գիտությունների բաժանմունքի վարիչՎլադիմիր Չեխոնինը: x Ավելի վաղ Դաշնային կենսաբժշկական գործակալությունը ներկայացրել էր մեկ այլ տարբերակ՝ հիմնված մալարիայի դեմ օգտագործվող մեֆլոխինի վրա: Չեխոնինը հիշեցրել է, որ մի քանի տարի […]
ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության համար կհատկացնի լրացուցիչ 150 մլն դոլար օգնություն
Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 150 մլն դոլար օգնություն անվտանգության ամրապնդման համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: x Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Այսօր Պենտագոնը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար երկրին 150 մլն դոլար օգնության նոր փաթեթի մասին»,- նշել է Քիրբին: Նրա խոսքով՝ սա լրացում է 125 մլն […]
Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: x Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]