Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNNTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Չավուշօղլուն նշել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների հարցով խորհրդակցություններ են անցկացնում Ադրբեջանի հետ»։ Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հայկական կողմից ստացվում են «որոշակի դրական ազդակներ սահմանի բացման հարցում», և այդ խնդիրների շուրջ խորհրդակցություններ են անցկացնելու Ադրբեջանի հետ։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլիի ու Զանգելանի շրջաններ այցի ժամանակ ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։ Մենք ուշադրությամբ քննարկել ենք այդ հարցերը։ Հայկական կողմից կան դրական ազդակներ։ Հակամարտությունից հետո Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանը դեռ դրական չի արձագանքել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի հետ հարցերում գործելու ենք Ադրբեջանի հետ հաղորդակցված, և մեր այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։ Էմմա Չոբանյան
Related Articles
Վլադիմիր Կարապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ։ x Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում… Опубликовано Vladimir Karapetian Среда, 8 января 2020 г.
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Միհրան Պողոսյանի գրանցումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: x Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք […]
ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի՝ ՍԴ դիմումի քննության օրը հայտնի է
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ «ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործը քննել հուլիսի 9-ին: x Սահմանադրական դատարանն այս ուժերի […]