ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։ x Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: x Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին: Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի […]
Կոկաինի մաքսանենգության մասշտաբներն աճում են Եվրոպայում, և դրա հսկա ծավալներն արտացոլում են համաշխարհային կոկաինի արտադրության ռեկորդային աճը, dpa-ին հայտնել է Եվրոպական ոստիկանական Europol գործակալության ներկայացուցիչը: ԵՄ-ում, ըստ Եվրոպոլի տվյալների, տարեկան վաճառվում է 31 մլրդ եվրոյի անօրինական թմրանյութ։ Կոկաինը, որի շրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ եվրո, զիջում է միայն կանեփին (12 միլիարդ եվրո): Կոկաինի գրեթե […]