Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս տարվա ընթացքում ստացել և շարունակում է ստանալ տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավեր։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։