Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միակ քաղաքը, որն ունի մետրոյի կայարան, բայց չունի մետրո

Աշխարհի միակ քաղաքը, որն ունի մետրոյի կայարան, սակայն չունի մետրո գտնվում է Ռուսաստանում: Ով առաջին անգամ է գալիս այս քաղաք և ոչինչ չգիտի քաղաքի մասին՝ տեսնելով մետրոյի մուտքը համապատասխան տարբերանշանով՝ «M» տառով, հավանաբար կցանկանա մետրոյով տեղաշարժվել։ Սակայն, չնայած մարդկանց անվերջանալի հոսքին (ոմանք մտնում են, մյուսները դուրս են գալիս), այստեղ մետրո չկա։ Վերոշարադրյալը տարօրինակ է հնչում, բայց փաստն այն է, որ Օմսկում մետրոյի միայն մեկ կայարան է կառուցվել, իսկ մնացածներն այդպես էլ չեն բացվել։ ՌԴ այս քաղաքում մետրոյի կառուցումը մտահղացվել է դեռ Խորհրդային Միության ժամանակ, երբ բնակիչների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Աշխատանքի մեկնարկը անընդհատ հետաձգվում էր։ 1992թ.-ին գործընթացը սկսվեց, և նույնիսկ վերջնաժամկետներ նշվեցին։ Առաջին ու միակ գիծը խոստացվել էր բացել 1997 թվականին: Այնուհետև ժամանակացույցը փոփոխվեց. տեղափոխվեց 2008, 2012, 2015 և վերջապես 2016 թվական՝ որպես նվեր քաղաքի 300-ամյակին: Բայց ամեն անգամ այդ նախագիծն իրականացնելու համար բավարար միջոցներ չեն գտնվել։ Օմսկի մետրոն անավարտ համակարգ է: Այն պետք է դառնար երրորդը Սիբիրում և Հեռավոր Արևելքում Նովոսիբիրսկից և Կրասնոյարսկի մետրոյից հետո, իններորդը Ռուսաստանում և տասնյոթերորդը նախկին ԽՍՀՄ տարածքում։ 8 միլիարդ ռուբլի ծախսելուց հետո մետրոն այդպես էլ չգործեց։ «Մեր քաղաքում կա M տառը, բայց մետրո չկա, բացի Օմսկից, նման քաղաք աշխարհում ոչ մի տեղ չկա». հումորով հպարտանում են բնակիչները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով