Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հունիսի 13-ին Էլեկտրագնացքների շահագործման և նորոգման ծառայության հարակից տարածքում տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք՝ «Հրդեհաշիջման միջոցներից (կրակմարիչներից) ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով։
Գործնական պարապմունքի ընթացքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ գործարկվել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման սկզբնական միջոցները։
Մետրոպոլիտենի տնօրինությունը մշտապես կարևորում է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը։
Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: x Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու […]
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտի ծառայողների հետևողական ու նպատակաուղղված օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և […]
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով գործադիրը հավանություն տվեց «Հարավկովկասյան երկաթուղուց» 4300 մ ռելսեր գնելու առաջարկին, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ, ներառյալ՝ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն: Այդ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից: x Հարցը ներառված էր Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում: Նախագծում նշված է՝ թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը […]