Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի դեմառդեմ կամ առցանց հանդիպման հարցը կորոշեն համաճարակաբանները: Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն: x «Այդ հանդիպման հարցը համաճարակաբանների առանձին քննարկման առարկա է»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների՝ հանդիպման ձևաչափի մասին հարցին:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները, գրում է Newsbook.am-ը։ Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, […]
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում իրականացրած ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 200 ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը: x Ռուսական օդուժին պատկանող օդանավերը ռմբակոծել են ահաբեկիչների ուսումնամարզական հենակետերը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Կարպովը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների երկու թաքստոցների ուղղությամբ: […]