Կեսգիշերին մոտ Հյուսիսային Օսիայում ռուսական Սու-34-ը բախվել է Գորնի Ձվարիկաու գյուղի մոտ գտնվող լեռնաշղթային։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ուսումնական թռիչք իրականացնող կործանիչ-ռմբակոծիչը վթարի է ենթարկվել լեռների ամայի տարածքում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Գետնին ավերածություններ չկան: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», — մեջբերում է ՏԱՍՍ-ը: Գործակալությունը գրում է նաեւ, որ ինքնաթիռում […]
Մարտի 18-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: x Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Թուրքիայում՝ Վանա լճում միգրանտներին փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է առնվազն 7 մարդ: 64 մարդ փրկվել է: x Ենթադրվում է, որ Վանա լիճը հատելու փորձ կատարող միգրանտները Թուրքիայի տարածք են մտել Իրանից, և նրանց մեծ մասն Աֆղանստանից, Պակիստանից ու Բանգլադեշից են: Բիթլիս նահանգի վարչակազմի փոխանցմամբ՝ աղետը վերապրած միգրանտներին փոխադրել են հիվանդանոցներ: «Մենք մոտ էինք ափին, […]