Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք:
Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ:
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:
Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:
Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել:
Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:
Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:
Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:
Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում:
Հոկտեմբերի 15-ից գիծ է դուրս բերվել մասնակիորեն հիմնանորոգված (մեխանիկական հանգույցներն ու օդաճնշակային սարքավորումներ) ևս մեկ երկվագոնանի շարժակազմ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը: x Նա տեղեկացրեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, […]
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ ԵԽ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում x