Մամուլի հաղորդագրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ
2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը։ x Եթե, օրինակ` ՀՀ քաղաքացին ժամանում է ԱՄԷ բնակության նպատակով, ապա վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձը Էմիրություններում կազատվի դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է արսեն թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է։ Հանրային հայհոյանքի հանդեպ կայուն իմունոհամակարգ ունեցող այս սելեկցիոն տեսակը պնդում է, որ Շուշին հանձնել են իմ հոգեւոր հայրերը։ Շուշին հանձնել է Նիկոլն ու երդվում եմ՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրը չի։ Ավելին՝ անգամ հոգեւոր քեռիս չէ։ Իսկ […]
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 571 են, դեպքերի թիվն ավելացել է 39-ով։ x Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։