Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետությանը կվերադարձվի մայրաքաղաքում գտնվող՝ 9420 քմ մակերեսով հողամասը

Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը. պետությանը կվերադարձվի մայրաքաղաքում գտնվող՝ 9420 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով