Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 45 միլիոն եվրո արժողությամբ չհայտարարագրված գույքի սեփականատեր է, մինչդեռ կառավարության ղեկավարի պաշտոնական կարգավիճակի համար նման շքեղություն պետությունը իրեն թույլ չի տալիս։ Գույքը տեսագրել է ֆրանսիական France 2 հեռուստաալիքի նկարահանող խումբը։ Տեսանյութը այնուհետև հրապարակվել է Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր Ակոս Հադհազիի YouTube ալիքում։
Պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ Օրբանն ու կինը իրենց բանկային հաշվին ունեն 14 հազար եվրո և ունեն երկու տուն։ Սակայն Հունգարիայի վարչապետն ապրում է Ավստրո-Հունգարիայի ժամանակների հնագույն ամրոցում։ Պալատը գրանցված է Հայր Օրբանի անունով։
Ամրոցը գնվել է 15 մլն եվրոյով, ևս 30 մլն եվրո ծախսվել է վերականգնման վրա։
«Լավ է, եթե ֆրանսիացիներն էլ գիտեն, թե ինչ է թաքնված Վիկտոր Օրբանի քարոզչական ելույթների հետևում. նա Եվրոպայի ամենակոռումպացված քաղաքական գործիչն է, ով ստիպված է ավելի ու ավելի շատ ստել, քանի որ նա արդեն շատ բան է գողացել», — ասվում է տեսանյութի տակ գտնվող մեկնաբանության մեջ: