Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։
Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 միլիոն դրամ։
Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։
«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։
«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։
«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։
Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:
Տիգրան Արզաքանցյանի շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է. x «Հունիսի 15-ին դեմոկրատիայի կողմնակիցներն և Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիրները քաղաքական միջոցառումներ են անցկացնում Երևանում: Ժամը 16-ին Երևանի փողոցներով մեկնարկելու է ավտոերթ Արցախի 1 հասցեից, իսկ Մատենադարանի շենքի մոտ ժամը 6-ին երթ է սկսվելու Երևանի փողոցներով, որն ավարտվելու է Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ՝ հավաքով: Ժողովրդավարության կողմանկիցներ […]
Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ: Մեր կառավարության հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի […]