Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանում ղարաբաղյան կարգավորման որևէ հույսեր չեն կապում, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցած քննարկմանն ասաց Ադրբեջանի լրագրող Սևինչ Օսմանքիզին, ով ստիպված է արտերկրում բնակվել հայրենիքում իր նկատմամբ հետապնդումների պատճառով. «Նա այցելում է օկուպացված Շուշա, երջանիկ գինի վայելում, պարում: Նա արդեն իսկ 3 թե 4 անգամ այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ՝ դա չէր արել Հայաստանի և ոչ մի ղեկավար, քանի որ եթե դու խաղաղ բանակցություններ ես վարում, չպետք է այցելես օկուպացված տարածքներ, իսկ Փաշինյանը նույնիսկ ասաց, թե սա հայերի հողն է» Օսմանքիզիի կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը. «Ավտորիտար ղեկավարներին թշնամի է անհրաժեշտ և եթե այդպիսին չկա, նրանք ստեղծում են այդ թշնամուն մարդկանց համախմբելու համար: Կարծում եմ, դա անում են թե Ադրբեջանում և թե Հայաստանում»: Քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի նախկին թղթակից, Վրաստանում գործող «Ալիք Մեդիայ»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, ով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականն էր, նշեց, որ Սևինչ Օսմանքիզին փոքր-ինչ սխալվում է ու եթե Հայաստանի նախկին ռեժիմն իրոք օգտագործում էր ղարաբաղյան հակամարտությունն իշխանությունը պահելու համար, ապա ներկա իշխանություններն այլևս դրա կարիքը չունեն: «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը փոխեց հակամարտության համատեքստը և բազմաթիվ այլ բաներ տարածաշրջանում», համոզված է Խառատյանը. «Այժմ մենք ունենք Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենալեգիտիմ իշխանությունը, որը կարիք չունի շահարկելու հակամարտությունը իշխանության ղեկին մնալու համար»: Անդրադառնալով տարածաշրջանում մամուլի ազատությանը, Խառատյանը նշեց, որ Հայաստանը մամուլի ազատության մակարդակով այսօր տարածաշրջանի առավել ազատ երկիրն է, որտեղ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է իշխանությունների հակառակորդ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Ուստի, նաև ֆեյք լուրերի մեծ մասը Հայաստանում տարածվում է հենց ներսի ուժերի կողմից: Վրաստանում իրավիճակն այլ է, նշում է քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Եկատերինա Մագալդադզեն: Այստեղ ակտիվ գործում են Ռուսաստանի կողմից սատարվող կեղծ լուրերի տարածողները: Հատկապես դրանք թիրախավորում են ազգային փոքրամասնությունները, որոնք հաճախ են հետևում ռուսական լրատվամիջոցներին. «Նրանք շատ խոցելի են և ենթարկվում են ռուսական ապատեղեկատվության հսկայական ալիքի, իսկ Վրաստանի իշխանությունները հաճախ հիշում են նրանց մասին ընտրությունից ընտրություն»: Ադրբեջանում կեղծիքների տարածման մեջ ներգրավված է հենց այդ երկրի իշխանությունը, համոզված է Սևինչ Օսմանքիզին: Չնայած Ադրբեջանում գործող ավելի քան 600 լրատվամիջոցների, մամուլի ազատության մասին Ադրբեջանում խոսք լինել չի կարող: Ընդհակառակը, իշխանությունները մասնակցում են հակառակորդների դեմ կեղծ լուրերի տարածման գործին. «Այդ կեղծ լուրերի, կեղծ լրատվամիջոցների ստեղծման համար Ադրբեջանում հսկայական գումարներ են ծախսվում, խոսքը գնում է միլիոնների, միլիոնավոր դոլարների մասին: Այնտեղ ստեղծվել են թրոլների մի ողջ բանակներ»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Օսմանքիզին նշեց, որ չնայած որոշ խաղաղարար նախաձեռնությունների, ներկա զարգացումներն իրեն լավատեսություն չեն ներշնչում: Այսօր մեծացել է նոր սերունդ, որը չի տեսել լայնածավալ պատերազմի սարսափները և պատրաստ է խնդիրը լուծել պատերազմի միջոցով, նշում է ադրբեջանցի լրագրողը: Արսեն Խառատյանն իր կողմից նշեց, որ այնուամենայնիվ ավելի լավատես է. «Այդ նույն սերունդը կարող է հրաժարվել ռազմականացված հռետորաբանությունից: Իրականում ես թունելի վերջում որոշակի լույս եմ տեսնում»:
Related Articles
«ՄԵԼ» ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար հատկացվել է 20 միլիոն դրամ: x Նյութի աղբյուր՝ Socialmedia.am Video Player
Ոստիկանական մեծաթիվ ուժեր և հատուկ շներ Գորիսում. Փաշինյանի այցից առաջ խստացված հսկողություն է
Ոստիկանական մեծաթիվ ուժեր և հատուկ շներ Գորիսում. Փաշինյանի այցից առաջ խստացված հսկողություն է x
ԱՄՆ-ի կողմից F-15 կործանիչների տեղակայումը Հունաստանում անհանգստացրել է թուրքերին
ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ: x Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը ճգնաժամային տարածաշրջանում և իրավիճակներում: Ուշագրավ է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել է թուրքական […]