Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում:
Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։
Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։
Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանը կդադարի թմրանյութ արտադրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Աֆղանստանը չի արտադրի ոչ մի տեսակի թմրանյութ։ Այժմ ոչ մեկ չի կարողանա մասնակցել թմրանյութերի մաքսանենգությանը։ Այս պահից Աֆղանստանը կլինի թմրանյութերից ազատ պետություն»,- հայտարարել է Մուջահիդը մամլո ասուլիսի ժամանակ։ Այս նպատակին հասնելու համար երկրին անհրաժեշտ կլինի միջազգային օգնություն` բնակիչներին այլ […]