«Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո եկածները ևս կոմպլեքսավորված անձնավորություններ էին, հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել: Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետևից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում», — երեկ […]
Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ […]
Երեկ Հարավկովկասյան երկաթուղու` Արտենի գյուղից Արագածավան տանող հատվածում 50-ամյա մի տղամարդ է գնացքի տակ ընկել ու մահացել։ x Sputnik Արմենիայի տեղեկություններով` գնացքի տակ ընկած տղամարդը, որը հովիվ էր և տարածքում հոտն էր արածեցնում, պառկել է երկաթգծի վրա, ամենայն հավանականությամբ՝ հանգստանալու նպատակով։ Մեքենավարը հեռվից նկատել է, որ երկաթգծին մարդ կա պառկած ու վթարային ազդանշաններ է միացրել, […]