Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արագածոտնում հովիվը պառկել է երկաթգծին, սակայն գնացքի գալուց չի հասցրել հեռանալ

Երեկ Հարավկովկասյան երկաթուղու` Արտենի գյուղից Արագածավան տանող հատվածում 50-ամյա մի տղամարդ է գնացքի տակ ընկել ու մահացել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գնացքի տակ ընկած տղամարդը, որը հովիվ էր և տարածքում հոտն էր արածեցնում, պառկել է երկաթգծի վրա, ամենայն հավանականությամբ՝ հանգստանալու նպատակով։ Մեքենավարը հեռվից նկատել է, որ երկաթգծին մարդ կա պառկած ու վթարային ազդանշաններ է միացրել, նաև արգելակել։ Տղամարդն, ի վերջո, նկատել է գնացքն ու փորձել դուրս գալ երկաթգծից, սակայն չի հասցրել։

Հովվին տեղափոխել են Թալինի հիվանդանոց, որտեղ բժիշկները մոտ երկու ժամ պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հովվի ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, ու նա մահացել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով