Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

 Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել է և սեպտեմբերի 8-ից կշահագործվի։

Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն՝ ապահովելով դրանց առավել հուսալի և անվտանգ շահագործումը։
Սա Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների արդիականացման շարունակական ծրագրի հերթական փուլն է։
2023 թվականից մինչ օրս ամբողջությամբ փոխարինվել են 4 կայարանների շարժասանդուղքները, իսկ «Գարեգին Նժդեհ» կայարանի աշխատանքների ավարտից հետո ամբողջությամբ արդիականացված կայարանների թիվը կհասնի 5-ի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով