Պարզվում է` գույներն ազգություն ունեն, պարզվում է` գույնը միայն մեկ ազգինն է, պարզվում է` պետք է ատել այլ ազգություններ հիշեցնող գույները, պարզվում է` էլ խոսելու բան չկա` մնացել է գույները բաժանենք: Մի երկու պրիմիտիվ խաբեբա էլ, հայրենասիրության արցունքն աչքերին, սրտաճմլիկ տխմարություններ են գրել Անկախության տոնի կապակցությամբ ու իրենց «հեղինակավոր» կարծիքը ներկայացրել: Լա՛վ է, լա՛վ է. դա է ձեր դիսկուրսի մակարդակը: Որ տենց բան եմ տեսնում` ուղղակի բլոկում եմ նմաններին, նաև այդ հիմարությունները հավանածներին, եթե նրանք իմ ընկերների ցանկում են: Այս քաղաքական «դալտոնիզմը» ձեր դատարկության և քաղաքական դիակ լինելու հերթական ախտանիշն է:
Հա՛, մի բան էլ տեսա երեկ. մի չընտրված, արյունոտ թալանչի, անգրագետ, ստախոս նախագահի կայք տեսանյութ էր դրել, որտեղ մինչև համերգի սկիզբը ՀՀ օրինական ընտրված նախագահն ինչ-որ բերանի շարժում էր անում, ինչը բոլորս էլ անում ենք. լինում է` բերան է չորանում, լինում է` ատամ է ցավում, ու, թե բա «No comment»: Արի ու մի ասա` դուք գոնե բերանի շարժումներից մի խոսացեք, դուք փող եք ստանում բերանը ծուռ, ուսերով թպրտացող մի անդուր մեկից, ով ինչից խոսի` դուք նման թեմաները շրջանցեք: Էլ չեմ ասում` շուտով փող չի լինելու մարիոնետային ԶԼՄ-ներ պահելու, այդ ժամանակ «Finita la commedia, ոչ թե` no comment»:
Նաև պարզվում է, որ Անկախության օրվա համերգի արտիստների հատվածը նույնպես մրմուռ է առաջացրել: Պարզվում է` հերիք չէ վճարել են մարդկանց ու եկել երգել են, մի հատ էլ Թաթան Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ողջունել է: Բա ո՞ւմ ողջուներ` Սերժի՞ն, Սաշիկի՞ն, Նեմեցի՞ն,
թե՞ Ռոբին, կարող է պետք էր Խաչատրյան Գագոյի՞ն կամ Նիժնի Տապրի բնակչությանը: Չե՞ք նկատել, որ մնացել եք ձեր մի ավտոբուս լուզեռներով, չե՞ք նկատել, որ ամեն ընտրություններից հետո, որ հաղթանակ եք խոստանում, փող ծախսում ու գնում հագնում պատին, հաջորդ օրը ցուցակի կեսը թռնում է ձեր վրայից, իսկ մյուս ընտրություններում հարցն արդեն պառլամենտ անցնել-չանցնելու մեջ է: Շուտով ձեր տնեցիք էլ ձեզ չեն ընտրելու, մի՛ մրմռացեք, որ կյանքը շարունակվում է։ Մեր արտիստներից էլ քիչ կախվեք, նրանք սեր են տալիս մեր ժողովրդին, ժպիտ, դուք` ատելություն ու ողբ, նրանց մարդիկ սիրում են ու սիրելու են անկախ ամեն իշխանությունից, նրանց ծափահարում են, ձեզ սկի փողով ձայն չեն տալիս, իսկ Թաթայի կեպկան հաճախ ավելի սիրված է, քան ձեր առաջին համարները:
Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: x Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել […]
Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: x «Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման գործում,- նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինանսավորումը […]
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է. x «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը Սեվ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը։ Բացի այդ թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս — Կապան ճանապարհի մեր մասը։ Կապիտուլյանտ նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ […]