SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Ռուբիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի։
Related Articles
Երկհարկանի Երեւան ենք ստանալու, թե առաջին հարկն ինչպես կօգտագործվի՝ դեռ պարզ չէ. հնագետ
Մայրաքաղաքի ստորգետնյա հատվածը բացելու հնարավորությանը երեկ անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ ծրագիրը շուտով կարող է իրականություն դառնալ: Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ աշխատանքները կսկսվեն այս տարի: x ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնեց, որ ինքն էլ ինստիտուտի մասնագետների […]
Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին.
Փետրվարի 11-ին, ժամը 18:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոզա Մ.-ի (ծնված […]
«Կորեայի ձորի»-ի կամուրջը հիմնանորոգվում է
Գոյություն ունեցողը կամուրջը հիմա 4մ է, երթևեկելի մասը դառնալու է 8մ, լինելու են նաև երկկողմանի մայթեր։ Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի […]