byuje en nermucvel mec chapi gumarner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2019թ․ ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46,8 մլրդ դրամ հարկի գումարներ.

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի ասուլիսը 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և գրանցված արդյունքների վերաբերյալ. Ուսումնասիրության են ենթարկվել իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող մի քանի տասնյակ սուբյեկտների կողմից շրջանառության հնարավոր թերհայտարարագրման ռիսկերը։ Կրկին կարևորելով առողջ համագործակցության գաղափարը, արդյունքների մասին տեղեկություններ են տրամադրվել տվյալ հարկ վճարողներին, ովքեր կամ ընդունել են վերհանված ռիսկերը և ներկայացրել են ճշգրտված հաշվարկներ՝ վճարելով հարկերը կամ տվել են համապատասխան պարզաբանումներ, որոնց արժանահավատությունը մեր կողմից ստուգվում է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են։ Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև հասարակական սննդի խոշոր օբյեկտներում շրջանառության ծավալների թերհայտարարագրման դեպքերի, աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափերի բացահայտման և դրանցից առաջացող հարկերի հաշվարկման ուղղությամբ։ Պարզվել է, որ մի շարք սրճարաններ և ռեստորաններ թաքցրել են առևտրի իրական ծավալները, աշխատակիցների աշխատավարձի իրական չափերը չեն արտացոլվել հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում և պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկել։ Բազմաթիվ դեպքերով հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ և պետական բյուջե են վճարվել թաքցված հարկերի գումարները։ Աշխատավարձերից չհաշվարկված և չվճարված հարկերը կազմել են շուրջ 40 միլիոն դրամ, որոնց վերաբերյալ հարկեր վճարելուց խուսափելու փաստով հարուցվել են քրեական գործեր։ Ակտիվացել է համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող պետությունների իրավապահ ստորաբաժանումների հետ՝ իրավախախտումների և հանցագործությունների բացահայտմանն ուղղված տեղեկությունների փոխանակման, քննչական ու դատավարական գործողությունների կատարման և այլ ուղղություններով: Տեղեկատվության փոխանակման արդյունքում բացահայտվել են մաքսային և հարկային բնույթի բազմաթիվ հանցագործություններ: Շոշափելի արդյունքներ են գրանցվել ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների արժանահավատությունը պարզելու ուղղությամբ: 2019թ․ 11 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել են թվով 409 քրեական գործ, դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ։ Թվով 151 դեպքը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետևանքով պետությանը վնաս պատճառելու հետևանքով հարուցվել է 21 քրեական գործեր, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է թվով 128 քրեական գործեր։ 2018թ․ ընթացքում հարուցվել է 63-ով պակաս քրեական գործ։ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում վարույթ է ընդունել հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ 774 քրեական գործեր՝ այդ թվում նախորդ տարվանից փոխանցված ( 556 քր. գործեր հարկային, 218 քր. գործեր մաքսային), նախորդ տարվա՝ 2018թ. 712-ի դիմաց գործեր (543 քր. գործեր հարկային, 169 քր. գործեր մաքսային): Ընդհանուր առմամբ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ․ ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46,8 մլրդ դրամ հարկի գումարներ՝ առանց տուգանքների։ 2018թ․ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 24.5 մլրդ դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով