Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, և մենք հույս ունենք, որ ապագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով վերջին օրերին մեր կողմից տեսած միակողմանի մեկնաբանություններից։ x
Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 1 դեմ, 76 ձեռնպահ ձայներով: x Ըստ այդմ՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն արձակված է համարվում իրավունքի ուժով, սակայն կշարունակի գործել մինչև 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկը: Հունիսի 20-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ քաղաքական ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են շուրջ 20 վճարային տերմինալներ և վալիդատորներ, քաղաքացիներն արդեն կարող են օգտվել անհպում վճարումներից»: x Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը: «Պարոն քաղաքապետ, ուզում եմ իմ և Մետրոպոլիտենի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետ […]