Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ «դիտարկվելու են այդ հարցի (ինքնաթիռի կործանման) բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: «Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Related Articles
2006-ին եւ 2015-ին նույնատիպ ներկայացումները ծափերով ընդունվեցին, այսօր բռնությամբ ու քարկոծումով. ճաշա՞կ է փոխել
Արդեն քանի օր է՝ չեն դադարում Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում ներկայացված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման քննադատություններն ու դրա առիթով առաջացող կոնֆլիկտները: x Ներկայացմանը տարբեր որակումներ տված հանրության շրջանում կամաց-կամաց ի հատ են գալիս նաեւ մարդիկ, որոնք դատապարտում են ցանկացած տեսակի բռնություն ստեղծագործողի նկատմամբ: Այս մարդիկ ամեն գնով փորձում են ցույց տալ, որ […]
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածումից խուսափելու նպատակով «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության հարակից տարածքում մարտի 17-ից գործում է տրանսպորտային միջոցների ախտահանման կայան, որից կարող են անվճար օգտվել ցանկացողները։ x ▶️ ԱՀ Առողջապահության նախարարության մասնագետների և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված հրահանգի համաձայն՝ ս.թ. մարտի 29-ից ապրիլի 5-ը […]
Ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծել հետպատերազմական խնդիրները, այդ թվում՝ սահմանների սահմանագծումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը. Եվրոպական խորհրդարան
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում լիարժեքորեն իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: Այն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում: x Եվրախորհրդարանը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես՝ նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց […]