Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ.

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական […]

Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի […]

Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հզոր երկրաշարժ` Իրանում. Կան զոհեր. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: […]

Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե «ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում»: Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դիվանագիտական հաղթանակ է տարել, ու դրա արդյունքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի հետեւանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Ինչ խոսք, ՀՀԿ-ն խիստ յուրօրինակ պատկերացում […]

Այլ ԱՐԽԻՎ ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, տեղումներ առաջիկա օրերին չեն սպասվում

Հայաստանի տարածքում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թվականից: Համապատասխան նախագիծն այսօր հավանության արժանացավ Կառավարության կողմից: «Վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները», — ասված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց այսօր կեսօրին: Դատավորը նաև հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին՝ հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13-ին: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երկու օր առաջ՝ նոյեմբերի 5-ին: Մեղադրող և տուժող կողմերը առարկել էին միջնորդության դեմ: Ռոբերտ Քոչարյանը […]

Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը հանդիպել Սերժ Սարգսյանին․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ն ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների […]

Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ոստիկանները բացահայտել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արթուր Վանեցյանն արձագանքում է Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անհեթեթություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։ Վանեցյանը հերքեց նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ․ […]