Այլ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Armenian Power բանդայի առաջնորդ Մհեր Դարբինյանին դատապարտել են 18 տարվա բանտարկության

Հայկական քրեական Armenian Power («Հայկական ուժ») ավազակախմբի առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։ Դարբինյանը, որը հայտնի է Մայք մականվամբ, պետք է վճարի նաեւ 170 հազար դոլարի տուգանք եւ փոխհատուցում։ Հինգ տարի առաջ Դարբինյանն արդեն մեղավոր ճանաչվել էր եւ դատապարտվել 32 տարվա բանտարկության խարդախ դավադրությանը […]

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Պողոս Պողոսյանի սպանության գործով 10 անձ է հարցաքննվել. նրանց թվում՝ ականատես վկաներ

Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել: Հարցաքննվածների թվում են ականատես վկաներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, ազգագրագետ Գայանե Շագոյանը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր զրույցում նա տեղեկացրեց, որ կհարցաքննվի նաեւ Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված […]

Այլ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԿԳՄՍ-ից մոտ 3 միլիոն ստացած, սատանիստական, սորոսական ու ապազգային որակված ներկայացումն այլեւս չի ցուցադրվելու

Նոյեմբերի 2-ին Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը ցուցադրվեց առաջին եւ վերջին անգամ: Պետությունից 2 միլիոն 700 հազար դրամ ստացած ներկայացումն այլեւս չի ցուցադրվի, եւ ոչ այն պատճառով, որ բեմադրությունը շատերի կողմից որակվել է սատանիստական ու ապազգային, ոչ էլ այն պատճառով, որ արժանացել է մտավորականության զգալի հատվածի մեղմ ասած քննադատություններին: […]

ԲԱՆԱԿ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Հրազենային վիրավորումից Արցախի ՊԲ զինծառայող է մահացել․ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը եւ դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» եւ «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով […]

ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արդարադատության խնդիրը «ժողովրդին երջանկացնելը» չէ

Սերժ Սարգսյանի հրապարակային վերջին ելույթը բավականին ճշգրտորեն է ներկայացնում այն հոգեվիճակը, որում հայտնվել է ՀՀԿ առաջնորդը: Նրան հարցնում են՝ չի՞ վախենում, որ ձերբակալությունների ալիքը կհասնի նաեւ իրեն, իսկ նա պատասխանում է, թե «իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետեւանքով հաճախ փոխում են իրենց որոշումները. ես որոշում փոխող չեմ եւ երբեք չեմ […]

ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եթե գտնեք 1,5 տարվա մի շրջան, որ կառավարությունը ԶՈՒ-ի զարգացման համար ավելի շատ բան է արել, ես կզարմանամ. վարչապետ

«Եթե դուք գտնեք ընդամենը 1,5 տարվա կառավարման մի ժամանակաշրջան, որ Հայաստանի կառավարությունը զինված ուժերի զարգացման հետ կապված ավելի շատ բան է արել, ես շատ կզարմանամ»: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց մասին այն խոսակցություններին, թե ոչինչ չի արվում բանակի […]